
Դիտում ՝ 25 484
ՌԴ Կամչատկա թերակղզում ուղղաթիռի օդաչուի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է զբոսաշրջիկների հետ թռիչքի ժամանակ, նա սրտի կաթված է ստացել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այնուամենայնիվ, 51-ամյա տղամարդուն հաջողվել է վայրէջք կատարել ակտիվացած Կրաշենիննիկով հրաբխի վրա, ինչից հետո նա մահացել է: Օդաչուն նաև հասցրել է տեղի ունեցածի մասին հաղորդել դիսպետչերին, ուստի զբոսաշրջիկներն ապահով տարհանվել են հրաբխից։
«Կամչատկայում 6 զբոսաշրջիկներով կոմերցիոն ուղղաթիռն արտակարգ վայրէջք է կատարել հրաբխի ստորոտում։ Թռիչքի ժամանակ օդաչուն իրեն վատ է զգացել, բայց կարողացել է վայրէջք կատարել։ Դժբախտաբար, տղամարդուն փրկել հնարավոր չի եղել։ Կրաշենիննիկով հրաբխի ստորոտում արտակարգ վայրէջք կատարած ուղղաթիռում գտնվող վեց զբոսաշրջիկները տարհանվել են»,- հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Կիսվել սոց․ ցանցերում