Ինչպիսին է եղել գործազրկության մակարդակը Հայաստանում 2025թ–ի սկզբին. վիճակագրական տվյալներ

Բաժանորդագրվել

Գործազրկության մակարդակը Հայաստանում նվազել է15.5%-ից մինչև 14%, բացարձակ թվերով՝ մինչև 188.2 հազար մարդ։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Գործազրկության մակարդակը Հայաստանում 2025 թվականի առաջին եռամսյակում նվազել է։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Նշված ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է14%, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում15.5% էր։

Պարզաբանենք, որ Հայաստանում գործազրկության մակարդակի վերաբերյալ վիճակագրությունը տրամադրվում է մեկ եռամսյակ ուշ, ուստի առաջին եռամսյակի տվյալները տրամադրվում են հունվար-հունիս ամիսների վիճակագրական ամփոփագրում։

Բացարձակ թվերով գործազուրկների թիվը նվազել է 204.4-ից մինչև 188.2 հազար, որից 102.8 հազարը տղամարդիկ են, 85.4 հազարը՝ կանայք։ Մեկ տարի առաջ այս թվերը կազմել են110.1 և 94.3 հազար։

Նշենք, որ գործազրկության կրճատումը կապված է նաև ծառայությունների ոլորտի ակտիվացման հետ՝ պայմանավորված Ռուսաստանից և Արևելյան Ասիայից զբոսաշրջիկների աճող հոսքով։

Leave a Comment