
Դիտում ՝ 22 553
Ֆրանսիայի հրշեջներն արդեն երրորդ օրն է՝ պայքարում են գրեթե 80 տարվա ընթացքում երկրի ամենախոշոր անտառային հրդեհի դեմ։
Այն արդեն ավելի քան 16 000 հեկտար տարածք է այրել հարավային Օդի շրջանում, մեկ մարդու կյանք խլել և ավերել տասնյակ տներ։
Ըստ տեղի իշխանությունների՝ երեք մարդ անհետ կորած է, ևս երկու մարդ, այդ թվում՝ մեկ հրշեջ, ծանր վիճակում են գտնվում։
Կրակը դեռ չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել։ Օգոստոսի 5-ից արդեն այրվել է Փարիզից մեկուկես անգամ ավելի մեծ տարածք։
Ըստ իշխանությունների՝ սա Ֆրանսիայի ամենախոշոր հրդեհ է 1949 թվականից ի վեր։
Կիսվել սոց․ ցանցերում