
«Լայպցիգի» սլովենացի հարձակվող Բենյամին Շեշկոն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ռոմանոյի հաղորդմամբ՝ կողմերը բանակցություններ են վարել և համաձայնության են եկել պայմանագիր կնքելու հարցում։ Բենյամինի պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ նախատեսված կլինի մինչև 2030 թվականի ամառը։
Transfermarkt-ը 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։ Սլովենացու պայմանագիրը «ցուլերի» հետ լրանում է 2029 թվականի հունիսի վերջին։
Անցած մրցաշրջանում Բունդեսլիգայում Շեշկոն անցկացրել է 33 խաղ։ Հարձակվողը խփել է 13 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։