Օգոստոսի 11-ին Ժամը 12-ին Ֆլորենս ռեստորանի բակում օրվա մեկնարկը կազդարարվի մամուլի ներկայացուցիչների հետ բաց քննարկմամբ, որտեղ կներկայացվեն միջոցառումների նպատակը, ծրագրերը և ակնկալվող արդյունքները։
Ժամը 15:00-ից Գյումրու Թատերական հրապարակում կանցկացվի Քվեսթ մրցույթ՝ 20 միջազգային կամավորների մասնակցությամբ՝ ուղղված ՄԱԿ-ի Կայուն զարգացման 17 նպատակների իրազեկմանը։
Erasmus+ և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի շրջանավարտ կամավորները Գյումրիում կիրականացնեն հանրային իրազեկման արշավ՝ պատմելով կրթական և երիտասարդական միջազգային հնարավորությունների մասին։
17:00-ին Թատերական հրապարակում «Գայլուկ» ընկերության հետ համատեղ կազմակերպվելու է մարզական միջոցառում, որը միավորում է ակտիվությունը, համագործակցությունը և զվարճանքը։
Իսկ արդեն 19:30-ից սկսած նույն վայրում երիտասարդներին թեժ լիցքեր կհաղորդեն YereOne Project բենդը և DJStavros-ը՝ ստեղծելով տոնական ու համերգային մթնոլորտ: