ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, 24News
Շատ ցավով ընդունեցինք այն, ինչ կատարվում է Հայաստանում Մայր Աթոռի և Վեհափառի շուրջ։ Մենք հավաքվել ենք և գրավոր ձևով դատապարտել ենք այդ ամենը։ Այս մասին հայտարարել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Կրասնոդարի և Հյուսիսային Կովկասի թեմի առաջնորդ Տեր Մովսես արքեպիսկոպոս Մովսիսյանը։
«Որևէ ձևով չենք ընդունում այս վերաբերմունքը մեր Եկեղեցու, առավել ևս Վեհափառի նկատմամբ, դա բոլորիս է վերաբերվում։ Խնդրանքս է պատկան մարմիններին, որպեսզի դադարեցնեն այս ամենը Եկեղեցու հանդեպ»,- ասաց Մովսես արքեպիսկոպոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ