ՀՀ–ն և ԱՄԷ-ն առևտրի ու ներդրումների ազատականացման համաձայնագիր կկնքեն

https://arm.sputniknews.ru/20250807/hhn-ev-ame-n-arevtri-u-nerdrumneri-azatakanacman-hamadzajnagir-kknqen-92069305.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/13/51532028_0:0:1424:1068_1920x0_80_0_0_7678bc9734240c53f148916bca4dc052.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), համաձայնագիր, առևտուր, ներդրում

հայաստան, արաբական միացյալ էմիրություններ (ամէ), համաձայնագիր, առևտուր, ներդրում

Բաժանորդագրվել

Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումներով համաձայնագիրը միաժամանակ կխթանի նաև գործարար նախաձեռնությունները։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի – Sputnik. ՀՀ-ն և ԱՄԷ-ն առևտրի և ներդրումների ազատականացման համաձայնագիր կստորագրեն։ Կառավարությունն այսօր հաստատեց համապատասխան նախագիծը։ Նպատակն է ազատականացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունն ու ներդրումային կապերը։

«Համաձայնագիրը նախատեսում է ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում խոչընդոտների փոխադարձ վերացում, տնտեսական արդյունավետության բարձրացում և բարենպաստ պայմանների ստեղծում՝ ընդլայնելով տնտեսական համագործակցությունը և փոխշահավետ օգուտները, ինչպես նաև նպաստելով երկկողմ տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու երկուստեք նոր շուկաների բացահայտմանը։ Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության կարգավորումներով համաձայնագիրը միաժամանակ կխթանի նաև գործարար նախաձեռնությունները», – ասված է նախագծում։

Համաձայնագրի ստորագրման գաղափարը ծագել է Եվրասիական տնտեսական միության և ԱՄԷ-ի միջև ծավալվող գործընկերային բանակցությունների շրջանակում։ Այն լինելու է միջազգային իրավական փաստաթուղթ, որը պետք է կարգավորի ծառայությունների առևտրի և ներդրումային փոխհարաբերությունները՝ կողմերի միջև տնտեսական գործունեությունը դարձնելով առավել բաց, մրցունակ և փոխշահավետ։

Ըստ նախագծի՝ համաձայնագրի հիմնական ուղղությունները մի քանիսն են, օրինակ՝ գործարար միջավայրի բարելավում՝ նոր շուկաների բացահայտման և փոխադարձ արտոնությունների միջոցով, ներդրումների խրախուսում և պաշտպանություն, ինչը պետք է խթանի մասնավոր հատվածի գործունեությունը։

ԱՄԷ-ն Հայաստանի համար նախատեսել է արտոնություններ համակարգչային, գիտատեխնիկական խորհրդատվության, սարքավորումների վերանորոգման, քարտեզագրման, հեռախոսակապի ոլորտներում, ինչպես նաև որոշ պարզեցումներ՝ իրավաբանական, շինարարական, հաշվապահական և աուդիտային ծառայությունների մատուցման մասով։
Հայաստանը ԱՄԷ-ին նախատեսում է արտոնություններ տալ գյուղատնտեսության, որսորդության, անտառտնտեսությունների ոլորտներին առնչվող, ինչպես նաև ինժեներիայի ոլորտի գիտատեխնիկական խորհրդատվության, առողջապահական, կրթական, բնապահպանական և փոստային ծառայությունների մատուցման ուղղությամբ։
ՀՀ իշխանությունը Եվրոպական ներդրումային բանկից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի համար

Leave a Comment