ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին հարցաքննվել է – HayqNews

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին հարցաքննվել է ՀՀ քննչական կոմիտեում. նա այս պահին վկայի կարգավիճակ ունի։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել նրա հարցաքննությունից, թե ինչ է վերջինս պատմել Կոմիտեում։

Բագրատյանի որդին ՔԿ-ում հայտնել է, որ 40 օրական փոքրիկի, կնոջ, ծնողների եւ հարազատների հետ այցելել էր Նորավանք։ Վանական համալիրից վերադառնալիս ինչպես նորածինը, այնպես էլ իր մայրիկը վատ են զգացել։ Ըստ նրա ցուցմունքի` հասնելով հայրական տուն` մեքենան կայանել է շքամուտքի մոտ, որպեսզի փոքրիկը եւ մայրը րոպե առաջ տուն մտնեն։

Leave a Comment