Ֆրանսիայի հարավում անտառային հրդեհներ են մոլեգնում. հայտնի է 1 զпհի մասին

Դիտում ՝ 22 555

Ֆրանսիայի Օդ դեպարտամենտում բռնկված անտառային հրդեհը մեկ օրում 13 հազար հեկտար է ընդգրկել:

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների, այն խոշորագույնն է առնվազն վերջին 20 տարվա ընթացքում:

Ֆրանսիայի բնապահպանական բարեփոխումների նախարարը հայտարարել է, որ Օդում հրդեհը զբաղեցրել է այնքան տարածք, որքան այրվել է ամբողջ երկրում 2024 թվականի ընթացքում:

Ավելի վաղ Ֆրանսիայի Օդ դեպարտամենտի իշխանությունները հայտնել էին, որ հրդեհի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 9-ը տուժել: Բազմաթիվ ավտոճանապարհներ փակվել են։

Հրդեհը ոչնչացրել է մոտ 30 մեքենա, այրվել է 25 տուն:

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment