Դիտում ՝ 22 553
Մի քանի օր շարունակ ադրբեջանի հետախուզական ԱԹՍ-ների թռիչքային ինտենսիվությունը կտրուկ բարձրացել է։ Հետախուզության հիմնական ուղղությունը Սյունիքի կողմերն են։ թուրքական երկու հետախուզական ԱԹՍ-ները՝ իրար փոխարինելով, գրեթե 20-23 ժամ հետախուզում են ՀՀ տարածքը, մասնավորապես զորավարժարանների տարածքը՝ իհարկե այն մասը, որը իրենց ԱԹՍ-ներին հասանելի է հետախուզել առանց ՀՀ տարածք ներխուժելու։
ադրբեջանը երեկ անկանոն կրակ էր բացել դիրքային տարածքում ինժեներական աշխատանքներ իրականացնող տրակտորի և զինվորների վրա։ Բարեբախտաբար, վնասներ չենք կրել
Այսօր արդեն ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել, որ օկուպացված Արցախի Քարվաճառում ՊՆ-ին պատկանող մեքենա է պայթել ականի վրա։ Նախնական տվյալներով՝ հինգ զինվոր տարբեր ծանրության վիրավորումներ է ստացել և տեղափոխվել են հոսպիտալներ։ ադրբեջանի ՊՆ-ն պայթյունի մեջ մեղադրել է ՀՀ Զինված ուժերին։
Որոշ լրատվամիջոցներ գրում են, որ այդ ճանապարհով երկու տարի շարունակ մեքենաներ են անցել ու չեն պայթել։ Հետաքրքիր է՝ ինչու՞ հենց այսօր պայթեց, և որտե՞ղից հայտնվեցին ականները։
Հիմա նայեք՝ ինչ է ստացվում․ ադրբեջանն ու թուրքիան մի քանի օր շարունակ ճնշում են գործադրում իրենց ԱԹՍ-ներով։ ԱՄՆ-ում նախատեսված հանդիպումից երկու օր առաջ ուղղակի կրակում են ինժեներական աշխատանք կատարող զինվորների ուղղությամբ՝ փորձելով նորից մատ թափ տալ ՀՀ-ի վրա և հանդիպումից առաջ ճնշում գործադրել։ Դա, իրենց կարծիքով, նորմալ է։ Բայց երբ գնում են, քոռ-քոռ, պայթում են հարյուր տարվա ականի վրա, դա արդեն աննորմալ է, չէ՞։
Շատ չեն ճնշվում մեր ապագա «բարեկամները»։
Ոչ ոք այլևս իրավունք չունի ՀՀ-ի հետ բարձր տոնով խոսելու և ճնշման միջոցով օրակարգ թելադրելու։ ՀՀ Զինված ուժերը կողմ է խաղաղությանը, բայց դեմ է ճնշմանը։
Եվ այս ֆոնին, երբ նույնիսկ որոշում կայացնող անձինք չեն պատկերացնում՝ ինչպես կընթանա հանդիպումը կամ ինչ օրակարգ է դրվելու սեղանին, ՀՀ ներսում որոշ անբարոյական խմբակներ սինխրոն ճնշում են գործադրում թշնամու հետ։ Իրենց թերթոններով ու զզվանք առաջացնող դեմքերով Սյունիքն արդեն տվել են, Սևանը կիսել, 300 հազար ադրբեջանցի բերել ու բնակեցրել են։ Ամոթ է, տղերք, ուղղակի ամոթ է։
Մեռանք բացատրելով, ապացույցներով ներկայացնելով, ասում ենք՝ երբ գնում եք Ռուսաստան, ամեն հյուրանոց մի գնացեք, քեռի-քեռակին մի խաղացեք, որ հետո ստիպված չլինեք գլուխներդ կախ ստրուկի պես ապրել։ Տոննաներով ձեր վրայով դոսյե են բարձում, գալիս մեր կյանքն եք ուտում։ Մարդ չդարձաք էլի, արա…
Մի խոսքով՝ ՀՀ Զինված ուժերը 24/7 ռեժիմով վերահսկում է ամբողջ սահմանը։ ՀՀ զինվորը առյուծի պես կանգնած է հանուն հզոր հայրենիքի ապագայի։
ԱՄԵՆ ԻՆՉ ՇԱՏ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ։
Հա, ախպոր պես էլ չճնշեք էլի։