Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն նավթ են ներմուծում Ռուսաստանի Դաշնությունից»,- նշվում է հրամանագրում։
Հրամանագրի համաձայն՝ ԱՄՆ Առևտրի նախարարությունը, համագործակցելով ԱՄՆ ֆինանսների նախարարության և Պետդեպարտամենտի հետ, «կորոշի, թե արդյոք որևէ այլ երկիր ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներմուծում է նավթ Ռուսաստանի Դաշնությունից»: Դրա հիման վրա ԱՄՆ նախագահին կտրվեն առաջարկություններ այն մասին, թե արդյոք նա պետք է «ներդնի լրացուցիչ մաքսատուրքեր այս երկրից ներմուծվող ապրանքների վրա»: Վաշինգտոնի վարչակազմը պարզաբանել է, որ այս ամենը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի Դաշնությունից ներմուծվող հում նավթին, այլև դրա վերամշակման արդյունքում ստացված նավթամթերքին։
Ինչպես ընդգծվում է փաստաթղթում, «եթե մեկ այլ պետություն միջոցներ ձեռնարկի Միացյալ Նահանգների դեմ՝ ի պատասխան այդ գործողությունների», ամերիկացի առաջնորդը «կարող է լրացնել այս հրամանը՝ դրանով նախատեսված գործողությունների արդյունավետությունն ապահովելու համար»։