Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մենապարող Րաֆֆի Գալստյանը պարուհի Դեյզի Ուայթին առաջարկել է դառնալ իր կինը:

«Հուզմունքով սպասում ենք մեր կյանքի հաջորդ փուլին»,- գրել է Ուայթն ու ցույց տվել, թե ինչպես է Գալստյանը ծնկի իջած ամուսնության առաջարկություն անում:
Ավելի վաղ BRAVO.am-ի հետ զրույցում բալետի պարողը պատմել է, որ իր սիրելին թեև ամերիկուհի է, բայց, ինչպես ինքն է ասում, սրտով ու հոգով հայ է. «Բավական լավ է խոսում հայերեն, սկսել է այստեղ մեքենա վարել, Հայաստանը շատ է սիրում: Առաջին անգամ 15 տարեկան էր, երբ իրար փողոցում տեսել ենք ու մոռացել: Մտերիմ ընկերոջս կնոջ ընկերուհին է: Այնպես է ստացվել, որ ԱՄՆ-ում նրան հանդիպել են ընկերոջս ծնողներն, ու խոսակցությունը հասել է Դեյզիի համար հայ ամուսին գտնելուն, այդ ժամանակ էլ ինձ են առաջարկել:
Դեյզին դեմ չի եղել ու գրել է ինձ: Սկսել ենք ընկերական շփվել, բայց որոշ ժամանակ անց կապն ընդհատվել է, մինչև որ ինքս որոշել եմ բացահայտել նրան: Անձնական կյանքումս խառը շրջան էր, ու թեև հեռավորության վրա հարաբերություններն այն ժամանակ անհնար էին թվում, քայլ արեցի: Հասկացանք, որ բնավորությամբ համապատասխանում ենք և մեր պատկերացումներն ընդհանուր են»: