Հնարավոր է՝ ԱՄՆ-ում հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին. The Washington Post

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհյուրընկալի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը The Washington post-ին ասել է, որ Թրամփի հետ հանդիպմանը հնարավոր է՝ հայտարարվի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մասին։

Կողմերը կստորագրե՞ն ամիսներ առաջ համաձայնեցված խաղաղության պայմանագիրը, թե՞ խոսքը միայն բանավոր հայտարարության մասին է՝ Washington post-ը չի հստակեցնում։

Նշվում է, որ Թրամփը ուրբաթ՝ Վաշինգտոնի ժամանակով 2:30-ին, կհանդիպի Հայաստանի վարչապետի հետ, 50 րոպե անց` Ադրբեջանի նախագահի, ապա հայտարարությամբ հանդես կգա երկու երկրների ղեկավարների ներկայությամբ։

Leave a Comment