
Դիտում ՝ 22 548
Իսրայելը ջանքեր է գործադրում Գազայի հատվածում իրավիճակը բարելավելու համար. վերջին 10 օրվա ընթացքում այնտեղ հասցվել է 23,000 տոննա օգնություն: Այս տվյալները տրամադրել է հրեական պետության նախագահը։
«Իսրայելը վերջին 10 օրվա ընթացքում զգալիորեն բարելավել է իրավիճակը Գազայում. այնտեղ հասցվել է առնվազն 23,000 տոննա օգնություն, և միայն վերջին 24 ժամվա ընթացքում ևս 30 տոննա օգնություն», – ասել է նա Լատվիա կատարած այցի ժամանակ մամուլի ասուլիսում:
Հերցոգի խոսքով, միայն վերջին 24 ժամվա ընթացքում տարբեր երկրներից մոտ 120 օգնության փաթեթ է հասցվել պաղեստինյան անկլավ: «Իրականացվել է ջրամատակարարման և էլեկտրաէներգիայի համակարգերի լայնածավալ վերակազմակերպում, և սա այն ժամանակ, երբ մեր պատանդները սովամահ են լինում և գտնվում են շատ, շատ դժվարին իրավիճակում», – նշել է նախագահը։
Կիսվել սոց․ ցանցերում