Լոս Անջելեսը ռեկորդային տրանսֆեր կկատարի MLS-ի պատմության մեջ — Armsport.am

Հարավկորեացի հարձակվող Հյուն-Մին Սոնը շուտով կմիանա «Լոս Անջելեսին»։ 33-ամյա խաղացողը վերջերս հրաժեշտ տվեց «Տոտենհեմին»՝ իր հայրենի Հարավային Կորեայում «Նյուքասլի» դեմ ընկերական խաղում (1:1 ոչ-ոքի), որը նրա համար վերջինն էր լոնդոնյան ակումբի կազմում։

Լրագրող Բեն Ջեյքոբսի հաղորդմամբ՝ Սոնը շուտով բուժզննում կանցնի ամերիկյան ակումբին միանալու համար։ Տրանսֆերը կկնքվի դրանից կարճ ժամանակ անց։ Այն կդառնա MLS-ի պատմության մեջ ամենաթանկը. «Լոս Անջելեսը» կվճարի մոտ 26 միլիոն դոլար։

Հիշեցնենք, որ Հյուն-Մին Սոնը 10 մրցաշրջան խաղացել է «Տոտենհեմի» կազմում։ 

Leave a Comment