Նեթանյահուն կհրավիրի անվտանգության նիստ․ կքննարկի Գшզայի օկпւպացիայի ծրագիրը

Դիտում ՝ 20 134

Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կհրավիրի անվտանգության կաբինետի նիստ և կքննարկի Գազայի օկուպացիայի ծրագիրը։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ այս շաբաթվա վերջում կգումարի անվտանգության կաբինետի նիստ և կքննարկի, թե ինչպես է իսրայելական բանակը հասնելու իր նպատակներին ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում։ Այդ մասին հայտնում է Euronews-ը։

«Մենք պետք է շարունակենք միասին կանգնել և միասին պայքարել մեր ռազմական նպատակներին հասնելու համար, որպեսզի հաղթենք թշնամուն, ազատ արձակենք մեր պատանդներին և ապահովենք, որ Գազան այլևս սպառնալիք չներկայացնի Իսրայելի համար», – ասել է Նեթանյահուն։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է ամբողջությամբ օկուպացնել Գազայի հատվածը, այդ թվում՝ ռազմական գործողություններ սկսել այն տարածքներում, որտեղ, ենթադրաբար, գտնվում են ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող մնացած պատանդները։

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment