Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո ֆուտբոլային հանդիպում անցկացնել հնարավոր չէ` խոտածածկի վատ վիճակի պատճառով։ Այս մասին հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։
Աղբյուրի տեղեկություններով` խոտածածկը ոչ թե վնասվել, այլ շատ է վնասվել, ու մարզադաշտի աշխատակազմից ահռելի աշխատանք է պահանջվելու խոտածածկը կարգի բերելու համար։
Նշենք, որ օգոստոսի 21-ին «Հանրապետական» մարզադաշտում պետք է տեղի ունենա Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Նոա»– «Լինքոլն» հանդիպումը։ Իսկ սեպտեմբերի 6-ին ֆուտբոլի Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլում Հայաստանի հավաքականը պետք է հյուրընկալի Պորտուգալիայի հավաքականին։
Ըստ աղբյուրների` խոտածածկի վիճակը կարգավորել ու համապատասխանեցնել պահանջվելիք ստանդարտներին մինչ այդ օրերը հնարավոր չի լինի։
Երեկ՝ հուլիսի 4-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տնօրեն Աշոտ Բարսեղյանն ասել էր, որ խաղադաշտում խոտը մի քիչ դեղնել է, բայց նրա կարծիքով այն արագ կվերականգնվի։
Հիշեցնենք` օգոստոսի 3–ին Երևանում կայացավ ամերիկացի հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն։ Երևանյան համերգը Լոպեսի «Up all night» շրջագայության մի մասն էր։