ՀՀ նախագահն ու Վրաստանի վարչապետը կարևորել են Հարավային Կովկասում խաղաղությունն և կայունությունը

Քաղաքականություն

05.08.2025 | 16:57

Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում ՄԱԿ-ի «Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակում ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ Վրաստանի կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը, տարբեր ոլորտներում հաջող համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։

Նշվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հատուկ կարևորությունը։ Վրաստանի վարչապետը նշել է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը կարևոր քայլ է այս ուղղությամբ։

Իրակլի Կոբախիձեն ևս մեկ անգամ հաստատել է Վրաստանի կառավարության պատրաստակամությունը՝ նպաստելու երկխոսությանը և այդպիսով ապահովելու տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն։

Հանդիպմանը մասնակցել են նաև Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլին և կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment