Արմեն Նուրբեկյանը պարզաբանել է` ինչու էր «ԱրՔա» համակարգը խափանվել

Դիտում ՝ 21 222

Սարքը, որի պատճառով խափանվել էր «ԱրՔան», հիմա հետազոտվում է արտադրողի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

««ԱրՔա» վճարահաշվարկային համակարգի աշխատանքի խափանման պատճառը եղել է սարքի խափանման արդյունք։ Դա արտասահմանյան մեծ հեղինակություն ունեցող ընկերության կողմից տրամադրվող սարք է։ Հիմա պետք է հասկանալ անսարքության պատճառը, որպեսզի հնարավոր լինի ապագայում խուսափել նման իրավիճակներից»,– ասել է ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը։

Այժմ տվյալ սարքն արտադրողը եկել է Հայաստան` հասկանալու և բացատրելու խնդիրը։

 

Կիսվել սոց․ ցանցերում

Leave a Comment