Ասադովն ու Կոբախիձեն քննարկել են Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցության ընդլայնման հարցեր


Թուրքմենբաշի քաղաքում Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ:


Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի կապակցությամբ:


Քննարկվել են առևտրատնտեսական, ներդրումային, տրանսպորտային-լոգիստիկ, էներգետիկ, հումանիտար և այլ ուղղություններով փոխշահավետ համագործակցության ընդլայնման հարցեր:

Leave a Comment