Դատախազությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընտանիքից պահանջում է 7 մլն դոլարի ապօրինի գույքի բռնագանձում։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Կառավարությունն այդ նույն պատգամավորի որդու ընկերությանը տալիս է 6 մլն դոլար՝ համերգ կազմակերպելու համար։
Կարող էին չէ՞ 7 մլն տալ։ Չեն տվել»,- գրել է Առաքելյանը:
«Դոպինգ սփեյս» ընկերության, որն ապահովել է Ջենիֆեր Լոպեսի համերգի անցկացումն Երևանում, բաժնետոմսերի 51 տոկոսը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը:
Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել ՄԱՊ ընկերության բաժնետոմսերի 60,9%–ը՝ որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով և 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ: