«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դատախազությունը ՀՀԿ-ական նախկին պատգամավորի ընտանիքից պահանջում է 7 մլն դոլարի ապօրինի գույքի բռնագանձում։
Կառավարությունը այդ նույն պատգամավորի որդու ընկերությանը տալիս է 6 մլն դոլար՝ համերգ կազմակերպելու համար։
Կարող էին չէ՞ 7 մլն տալ։ Չեն տվել»:
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ համերգը կազմակերպած «Դոպինգ սփեյս» ընկերության բաժնետոմսերի 51 տոկոսը Մակար Պետրոսյանինն է՝ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) որդունը:
Նշենք նաև, որ Դատախազությունը պահանջել էր Ալեքսան Պետրոսյանից բռնագանձել ՄԱՊ ընկերության բաժնետոմսերի 60,9%-ը և 1 մլրդ 298 մլն 273 հազար դրամ։