Shamshyan.com Այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի մանկապարտեզներից մեկում ծուխ է նկատվում:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակ քաղաքի թիվ 2-րդ «Արևիկ» մսուր մանկապարտեզում: Բարեբախտաբար տուժածներ չկան: Մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները ժամանակին տարհանվել են:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է խոհանոցում:
Լուսանկարը՝ Եղիշե Պետրոսյանի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: