The National. ՀԱՄԱՍ-ը պատրաստ է բանակցություններ սկսել Գազայի հարցի կարգավորման շուրջ

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ վարել Գազայի հակամարտության համապարփակ կարգավորման և անկլավում պահվող բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ: Այս մասին հաղորդում է The National թերթը՝ հղում անելով աղբյուրներին:

Տեղեկությունների համաձայն՝ Միացյալ Նահանգները քննարկում է փաստաթղթի նախագիծը Իսրայելի, ինչպես նաև Կատարի և Եգիպտոսի միջնորդների հետ: Այս հարցի շուրջ խորհրդակցություններն անցկացվում են ինչպես հեռակա, այնպես էլ Կահիրեում և Դոհայում կայանալիք անձնական հանդիպումների ժամանակ: National-ի աղբյուրները չեն մանրամասնել բանակցությունների բովանդակությունը՝ հավելելով, որ գործարքը նախատեսվում է ավարտել առաջարկվող 60-օրյա զինադադարի ընթացքում:

Leave a Comment