Նիդերլանդական Justice for Players ասոցիացիան մինչև 2025 թվականի վերջ պատրաստվում է դատական հայց ներկայացնել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դեմ՝ տրանսֆերային կանոնների պատճառով, հայտնում է NOS պորտալը։
Փորձագետների գնահատմամբ՝ ավելի քան 100,000 ֆուտբոլիստ կարող է ՖԻՖԱ-ից պահանջել փոխհատուցում, որի ընդհանուր գումարը կարող է գերազանցել 1 միլիարդ եվրոն։
2024 թվականի հոկտեմբերին ԵՄ դատարանը ՖԻՖԱ-ի որոշ տրանսֆերային կանոններ ճանաչել է օրենքին հակասող։ Որոշումը կայացվել է կիսապաշտպան Լասանա Դիարայի բողոքի հիման վրա։
Դիարան 2014 թվականին լքել էր «Լոկոմոտիվ» ակումբը՝ իր 4-ամյա պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ։ Ակումբը դիմել էր ՖԻՖԱ-ի Վեճերի լուծման պալատ՝ պնդելով, որ Դիարան խախտել է կանոնները՝ հեռանալով առանց հիմնավոր պատճառի՝ աշխատավարձի կրճատման հիմքով։
Ավելի ուշ Դիարան առաջարկ էր ստացել բելգիական «Շարլերուա» ակումբից, սակայն վերջինս մերժել էր առաջարկը, քանի որ ՖԻՖԱ-ն հրաժարվել էր տրամադրել միջազգային տրանսֆերային վկայագիր։
Այդ պատճառով Դիարան չէր կարողացել գրանցվել Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիայում։ 2015 թվականին Դիարային պարտավորեցվել էր վճարել «Լոկոմոտիվին» 10 միլիոն եվրո՝ որպես վնասի փոխհատուցում։ Այդ հանգամանքը ստիպել էր նրան հայց ներկայացնել ՖԻՖԱ-ի և Բելգիայի ֆուտբոլային ասոցիացիայի դեմ՝ պահանջելով փոխհատուցում տեղական դատարանում։