ՄԱԿ-ի ներկայացուցիչները չեն կարողանա ստուգել Իսլամական Հանրապետությունում միջուկային օբյեկտները Իրան կատարելիք իրենց առաջիկա այցի ընթացքում, հայտարարել է Մեջլիսի (Իրանի միապալատ խորհրդարան) ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի նախագահ Էբրահիմ Ազիզին։
«Մեջլիսի կողմից ընդունված օրենքների համաձայն, ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությանը, ինչպես ցանկացած այլ օտարերկրյա տեսուչների, ոչ մի դեպքում չի տրամադրվի Իրանի միջուկային օբյեկտներ ֆիզիկական մուտքի իրավունք», — ասել է նա իրանական Tasnim լրատվական գործակալությանը։
Իրանցի խորհրդարանականի խոսքով՝ «ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունն ունի միայն իրանցի պաշտոնյաների հետ տեխնիկական խորհրդակցություններ անցկացնելու լիազորություններ»։
Օգոստոսի 4-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակության այցը Իսլամական Հանրապետություն կկայանա 10 օրվա ընթացքում։