«Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի Վերիշենում աշխատող էքսկավատորի ուղղությամբ». ՀՀ ՊՆ | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ ՊՆ-ն հայտնում է. «Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:
     Տուժածներ չկան:
     Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»:

Leave a Comment