«Հսկիչները շրջելու են։ Աշխատանքը, կարելի է ասել, միջազգային ստանդարտի սահմաններում էլ»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։
«Նրանք զինված են համապատասխան սարքավորումներով, որոնց միջոցով հնարավորություն ունեն ստուգելու՝ քաղաքացին վճարում իրականացրե՞լ է, թե՞ ոչ։ Այստեղ մենք գումարի հավաքագրման խնդիր չենք ուզում լուծել՝ տուգանքների տեսքով, ուզում ենք, որ քաղաքացիները վճարեն նախատեսված ուղեվարձը»,- ասաց Գրիգորյանը՝ նշելով, որ ամենամեծ տուգանքը նախատեսված է այլ քաղաքացու արտոնյալ քարտով երթևեկելու դեպքում։
Մանրամասն՝ տեսանյութում։