Արմինֆո. Ոչ այսօր, ոչ էլ սեպտեմբերին հասարակական տրանսպորտին առնչվող իրավիճակն իդեալական չի լինի։ Այդ մասին օգոստոսի 4-ին մամուլի աուլիսի ժամանակ հայտարարել է Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով քաղաքի տրանսպորտային համակարգի անբավարար աշխատանքը։
“Երբ մենք ասում ենք, որ մեզ անհրաժեշտ է 249 հատ 18 մետրանոց ավտոբուս, դա խոսում է այն մասին, որ առկա շարժակազմն ի վիճակի չէ ապահովել հասարակական տրանսպորտի աշխատանքի պատշաճ որակ”,-ասել է նա:
Գրիգորյանը դժվարացել է պատասխանել նոր ավտոբուսների ձեռք բերման ժամկետների մասին հարցին, նշելով, որ համապատասխան մրցութային գործընթաց դեռ չի հայտարարվել: Միաժամանակ, նա տեղեկացրել է, որ արդեն մի քանի օր է, ինչ հասարակական տրանսպորտում վճարման գործընթացը ստուգում են համապատասխան սարքավորումներով հագեցած հսկիչները: “Այստեղ մենք մեր առջև խնդիր ենք դնում ոչ թե տուգանքների վճարման միջոցով բյուջեի համալրումը, այլ ուզում ենք, որ քաղաքացիները վճարեն իրենց մատուցված ծառայությունների դիմաց”, – նշել է փոխքաղաքապետը: Միաժամանակ, Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ հսկիչների աշխատանքի շնորհիվ այն քաղաքացիները, որոնք մինչ օրս անպատասխանատու մոտեցում են ցուցաբերել, ստիպված կլինեն վերանայել իրենց վարքագիծը: