Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքում ճանապարհաշինարարական տեխնիկայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանը կրակ է բացել Սյունիքում ճանապարհաշինարարական տեխնիկայի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:

 

Տուժածներ չկան:

 

Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։

Leave a Comment