Ֆուտբոլիստ Հայկ Մուսախանյանը դարձել է բելառուսական ԲԱՏԷ-ի խաղացող

04 Օգոստոսի 2025, 16:31

Հայ պաշտպան Հայկ Մուսախանյանը պայմանագիր է ստորագրել պրոֆեսիոնալ բելառուսական ԲԱՏԷ ՖԱ-ի հետ: Նա կարող է խաղալ ինչպես պաշտպանության կենտրոնում, այնպես էլ կիսապաշտպանությունում։

27-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Ալաշկերտ»-ը, որի կազմում ընթացիկ տարում անցկացրել է 12 հանդիպում:
Մուսախանյանը ծնվել է Մինսկում, սակայն մեծացել է Ֆրանսիայում։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2017 թվականին «Էներգետիկ-ԲԳՈՒ»-ում, որի կազմում անցկացրել է 75 հանդիպում և 7 գոլ խփել Բելառուսի բարձրագույն խմբում: Այնուհետև հանդես է եկել Երևանի «Նոա»-ում և «Ալաշկերտ»-ում, ինչպես նաև ֆիննական «Հակա» ակումբում:

Leave a Comment