Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև Ստամբուլում կայանալիք բանակցությունների հաջորդ՝ չորրորդ փուլի ամսաթվի վերաբերյալ դեռևս ազդանշաններ չկան, սակայն թուրքական կողմը միշտ պատրաստ է հյուրընկալել դրանք, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմից։
Ռուսաստանը և Ուկրաինան անցկացրեցին ուղիղ բանակցությունների երեք փուլ, հանդիպումները տեղի ունեցան Ստամբուլում։ Դրանց արդյունքը գերիների փոխանակումն էր։ Ռուսաստանի Դաշնությունը նաև Կիևի ռեժիմին հանձնեց զոհված զինծառայողների մարմինները։
Բացի այդ, կողմերը փոխանակվեցին հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերով։
«Ոչ, նման ազդանշաններ դեռևս չկան։ Մենք կհաղորդենք, եթե մանրամասներ ի հայտ գան»,-ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով օգոստոսին բանակցությունների ևս մեկ փուլ անցկացնելու հավանականության մասին հարցին։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցչի խոսքով՝ թուրքական կողմը միշտ պատրաստ է միջնորդել հակամարտությունը կարգավորելու համար։