Իրանը որոշել է ստեղծել երկրի պաշտպանության խորհուրդ

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը (ԱԱԽ) որոշել է ստեղծել «Պաշտպանության խորհուրդ» անվամբ հատուկ մարմին, որը պատասխանատու կլինի երկիրը արտաքին սպառնալիքներից պաշտպանելու համար, ասվում է ԱԱԽ քարտուղարության հայտարարության մեջ։

«Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը՝ սահմանադրության 176-րդ հոդվածի համաձայն, հաստատել է Ազգային պաշտպանության խորհրդի ստեղծումը», – ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ դրա անդամները կլինեն դատական իշխանության ղեկավարը, Իրանի խորհրդարանի նախագահը, Իսլամական Հանրապետության զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաներ և որոշ նախարարներ։

Պաշտպանության խորհրդի պատասխանատվության ոլորտը կներառի այնպիսի հարցեր, ինչպիսիք են երկրի պաշտպանության ծրագրերի մշակումը, ինչպես նաև Իրանի զինված ուժերի մարտունակության բարձրացումը, հավելել է Իրանի Անվտանգության խորհուրդը։

Leave a Comment