Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։
«Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք մեր առևտրային հարաբերությունները հեշտությամբ և արագ մեծացնել՝ ներկայիս 3 միլիարդ դոլարից հասցնելով մինչև կանխատեսվող 10 միլիարդ դոլարի», – նախագահի խոսքերն է մեջբերել Իրանի կառավարության պաշտոնական կայքը։
Փեզեշքիանը նշել է, որ Իրանը և Պակիստանը համաձայնագրեր են կնքել քաղաքական, տնտեսական, առևտրային և մշակութային ոլորտներում։