Լուիս Էնրիկեի անսպասելի որոշումը. Դոնարուման մոտ է ՊՍԺ-ից հեռանալուն — Armsport.am

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ն դարպասապահի դիրքում պատրաստվում է մեծ փոփոխությունների։ RMC Sport-ի տվյալներով՝ փարիզյան ակումբը համաձայնության է եկել «Լիլի» դարպասապահ Լուկաս Շևալյեի տրանսֆերի շուրջ։ Գործարքի արժեքը կազմելու է մոտ 40 միլիոն եվրո։

Նշվում է, որ երիտասարդ տաղանդի ժամանումը կարող է արժենալ Ջանլուիջի Դոնարումային մեկնարկային կազմում տեղը։ Թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն արդեն կայացրել է որոշումը․ հենց Շևալյեն պետք է Լիգա 1-ի նոր մրցաշրջանը սկսի որպես առաջին համար։

Չնայած Դոնարումայի՝ մինչև 2026 թվականը գործող պայմանագրին, նրա ապագան այժմ մեծ հարցականի տակ է։ Թեպետ պաշտոնական բանակցություններ դեռևս չեն մեկնարկել, ՊՍԺ-ն մտադիր չէ անվճար բաց թողնել իր դարպասապահին պայմանագրի ավարտից հետո և ցանկանում է տրանսֆերից զգալի եկամուտ ստանալ։

Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դոնարումայով հետաքրքրված ակումբների թվում են «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Leave a Comment