Օգոստոսի 3-ից 6-ը ԱՄՆ-ում կանցկացվի դպրոցականների շախմատի աշխարհի թիմային առաջնությունը


Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ օգոստոսի 3-ից 6-ը ԱՄՆ-ում կանցկացվի 2025 թվականի դպրոցականների շախմատի աշխարհի թիմային առաջնությունը:


Հայաստանից կմասնակցի Գյումրու «Ֆոտոն» վարժարանի թիմը, որի կազմում են Վոլոդյա Թորոսյանը, Համլետ Պետրոսյանը, Արման Վարդանյանը և Աիդա Ալվանջյանը: Թիմի ավագն է Վահագն Խաչատրյանը:


Հայաստանի թիմը մասնակցող 55 թիմերի մեջ ունի 20-րդ մեկնարկային վարկանիշը։


 

Մասնակից թիմերի ամբողջական ցանկն՝ այստեղ։


 

Դիտումների քանակ2

Leave a Comment