ՌԴ Բելգորոդի մարզի բնակիչը վիրավորվել է Ուկրաինայի զինված ուժերի ԱԹՍ–ի հարձակման հետևանքով

https://arm.sputniknews.ru/20250803/rd-belgvorvodi-marzi-bnakichy-viravvorvel-e-ukrainaji-zinvats-uzheri-atsi-hardzakman-hetevanqvov-91945723.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/09/08/80388321_0:0:1280:960_1920x0_80_0_0_bf2c9dc712212ddf267ae8a6ee327f5a.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ

ուկրաինա, ռուսաստան, պատերազմ, անօդաչու թռչող սարք (աթս), բելգորոդ

Բաժանորդագրվել

Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել Ռակիտնոյե գյուղի առևտրային կայանատեղիին։

ԵՐԵՎԱՆ, 3օգոստոսի – Sputnik. Բելգորոդի մարզի Ռակիտնոյե գյուղի բնակիչը վիրավորվել է առևտրային օբյեկտի կայանատեղիի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով, հայտնել է Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

«Ռակիտնոյե գյուղում Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարք է պայթեցվել առևտրային օբյեկտի կայանատեղիում։ Վիրավորվել է քաղաքացիական անձ։ Տղամարդը ինքնուրույն դիմել է Ռակիտնյանսկայա կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել են ականի վնասվածք և ուսի բեկորային վերք», – նշել է Գլադկովը իր Telegram ալիքում։

Նրա խոսքով՝ տուժածը կշարունակի բուժումը ամբուլատոր հիմունքներով։

2022 թվականի ապրիլի 11-ից Բելգորոդի մարզում սահմանվել է ահաբեկչական սպառնալիքի բարձր (դեղին) մակարդակ։ Ռեժիմը մտցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ուկրաինա-Ռուսաստանի սահմանին իրավիճակի սրմամբ և սահմանային գոտիներում ուկրաինացի զինվորականների ակտիվության աճով։

Ուկրաինայի սահմանի երկարությունը տարածաշրջանի հետ 350 կիլոմետր է։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a Comment