Կազանի «Ռուբինը» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուի հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Նոր պայմանագրով ծնունդով նիգերիացի 25-ամյա ֆուտբոլիստը կշարունակի հանդես գալ ռուսական ակումբում մինչև 2028 թվականի հունիսի վերջ:
Իվուն «Ռուբին» էր տեղափոխվել 2023 թվականի հուլիսին՝ «Ուրարտուից»: Այդ ժամանակվանից նա մասնակցել է 63 հանդիպման՝ բոլոր մրցաշարերում, և խփել է 2 գոլ:
Ուգոչուկվու Իվուն Հայաստանի քաղաքացիություն է ստացել՝ խաղալով հայկական առաջնությունում: Նա Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 17 հանդիպում, սակայն դեռևս գոլ չի խփել: Ըստ Transfermarkt-ի՝ Իվուի տրանսֆերային արժեքը կազմում է մոտ 2.5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Ռուբինը» տնային հանդիպում կանցկացնի «Սոչիի» դեմ: Խաղը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 21:00-ին:

