03 Օգոստոսի 2025, 13:20
Սլովակիայի լիգայի երկրորդ տուրում գործող չեմպիոն «Սլովան»-ը 4: 1 հաշվով ջախջախել է «Պոդբրեզովա»-ին։ Այս մասին գրում է sportaran.сom-ը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանն այդ խաղում աչքի է ընկել գոլով և արդյունավետ փոխանցումով:
Բարսեղյանի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացել է Դավիթ Ստրելեցը։ Իսկ 45-րդ րոպեին Տիգրանն ինքն է խփել՝ իրացնելով 11 մետրանոցը։