Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0:

Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը:

«Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ:

Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը կչափի իսպանական «Վիլյառեալի» հետ, իսկ «Տոտենհեմն» օգոստոսի 3-ին կմրցի «Նյուքասլի» հետ:

Leave a Comment