https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=04e5dafdab
«Ուրարտուն» հայտարարել է ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզելու մասին
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հայտարարություն է տարածել ֆուտբոլիստներից մեկի հեռանալու մասին։
««Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և հարձակվող Վլադիսլավ Յակովլևը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Ֆուտբոլիստը ակումբին միացել էր 2025 թվականի ձմռանը։
Յակովլևը «Ուրարտուի» կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։
Շնորհակալություն ենք հայտնում ֆուտբոլիստին ելույթների համար և մաղթում հաջողություն հետագա կարիերայում»,- ասվում է հայտարարության մեջ։