Թրամփը Կիևի վրա ՌԴ հարձակումը զզվելի է անվանել և խոստացել է պատժամիջոցներ կիրառել վերջնագրի ժամկետի լրանալուց հետո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն դատապարտել է Ռուսաստանի կողմից Կիևի վրա հարվածը, որի հետևանքով զոհվել է 28 մարդ, իսկ վիրավորվել՝ գրեթե 160-ը։ «Այն, ինչ անում է Ռուսաստանը, զզվելի է… Ես ասացի, որ եթե իշխանության գամ, կփորձեմ կանխել դա բայց կարծում եմ, որ նրանց արածը շատ տխուր է», – ասել է նա Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Թրամփը նաև ասել է, որ խաղաղության համար սահմանված 10-օրյա ժամկետի լրանալուց հետո կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, սակայն կասկածում է, որ դա որևէ ազդեցություն կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։ «Չգիտեմ՝ ազդեցություն կունենա, թե ոչ, բայց մենք կունենանք», – խոստացել է նա։ Թրամփը շեշտել է, որ պատերազմը պետք է դադարեցվի։ «Այս պահին շաբաթական 7000 զինվոր է մահանում՝ ուկրաինացի և ռուս… Քաղաքներում նույնպես մարդիկ են մահանում, քանի որ Պուտինը դրանք հրթիռներով է ռմբակոծում։ Կարծում եմ՝ դա ամոթ է», – նշել է ամերիկացի առաջնորդը։

Leave a Comment