ՌԴ-ում դոլարային միլիարդատեր դարձածները փողերը բերում են ոչ թե հայրենիքին ծառայեցնելու, այլ նրան ծնկի բերելու համար․ Վարդանյան

Երևանի ավագանու ՔՊ
խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 

Նախկին երեք «հաղթանակած»
նախագահների օրոք ՌԴ արտագաղթած կամ խոպան գնացած ու այնտեղ դոլարային միլիարդատեր
դարձածները հիմա որոշել են վերադառնալ՝ խոպան գալ Հայաստան։ Բայց ոչ թե հայրենիքին
ներդրումներով օգնելու, բիզնեսներ հիմնելու, աշխատատեղեր ստեղծելու, կամ թեկուզ
ինքնիշխանության ամրապնդմանը նպաստելու նպատակով, այլ նրանց վերադարձը
ծրագրավորված ներթափանցում է ՀՀ ինքնիշխան տարածք մեկ նպատակով՝ Հայաստանը
վերջնականապես մատաղ անել ՌԴ-ի ոտքերի տակ։

 

Երկրից հեռացած այս մարդիկ
միլիարդներ դիզեցին, և հիմա այդ փողերը բերում են ոչ թե հայրենիքին ծառայեցնելու,
այլ նրան ծնկի բերելու, նրա ինքնիշխանությունն ու պետականությունը վերացնելու
համար։

 

Սրանք ո՛չ զտարյուն հայ
մնացին, ո՛չ էլ ռուս դարձան։ Փոխարենը՝ դառան առանց ինքնության ռսաքոծ հիբրիդներ։
Այս մարդիկ ժամանակին թքել են Հայաստանի վրա և հեռացել, իսկ այսօր գալիս են՝ այդ
նույն թուքը լիզելու և իրենց ֆինանսներով երկիրը քանդելու նպատակով։

Նրանք Հայաստանը դիտարկում
են ոչ թե որպես հայրենիք, որպես ինքնիշխան, անկախ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, այլ որտեղ  ծայրագավառ, որտեղ միլիարդների դիմաց կարելի է
գնել մեդիաներ, կուսակցություններ, գործակալներ ահաբեկիչ տերտերներ՝ ժողովրդին
պատկանող իշխանությունը ժողովրդից խլելու նպատակով։

Սրանք հայրենասեր չեն։ Սրանք
աշխատում են Հայաստանի դեմ, սպասարկելով ՌԴ֊ի շահերը։

 

Հայաստանը վաճառքի ենթակա
չէ։

 

Հայաստանի ինքնիշխանությունը
սակարկության ենթակա չէ։

 

Իսկ այդ միլիարդներով ներս
սողացողները պետք է հասկանան մի պարզ բան՝

 

Հայաստանը այլևս չի խաբվում
պատրանքներով, չի ծնկում միլիարդների առաջ, չի լռում հների վերադարձի սպառնալիքի
տակ։

 

Սա այլևս այլ Հայաստան է։ Եվ
այս

 

Հայաստանը չի համակերպվելու
«ռսաքոծ հիբրիդների» վերադարձի հետ։

Leave a Comment