Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է վերսկսել հրադադարի բանակցությունները Իսրայելի հետ, հենց որ ավարտվեն մարդասիրական ճգնաժամը և սովը Գազայի հատվածում, ասվում է արմատական կազմակերպության Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
«Շարժումը վերահաստատում է իր պատրաստակամությունը անհապաղ վերսկսել բանակցությունները, հենց որ օգնությունը հասնի կարիքավորներին, և Գազայում մարդասիրական ճգնաժամն ու սովը ավարտվեն», – ընդգծվում է տեքստում։
ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ «բանակցությունների շարունակությունը անիմաստ է դառնում, քանի դեռ Գազայի հատվածում սով է»։
Շարժումը կոչ է արել «միջազգային հանրությանը և բոլոր շահագրգիռ կողմերին անհապաղ միջոցներ ձեռնարկել» մարտական գործողությունները դադարեցնելու, «անհապաղ սնունդ մատակարարելու Գազայի հատվածի բոլոր շրջանների բնակչությանը՝ առանց սահմանափակումների և պայմանների, և ապահովելու նրանց պաշտպանությունը»։