«Արարատ-Արմենիան» դուրս եկավ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ։
Որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում, հայկական թիմը հյուրընկալվելիս հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին» 2-1 հաշվով։ Հիշեցնենք, որ առաջին հանդիպումն Ավանի ակադեմիայում ավարտվել էր առանց գոլերի։
Հանդիպման 53-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը հավասարեցրեց հաշիվը՝ չեղարկելով տանտերերի գոլի առավելությունը։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ տեղափոխվելով լրացուցիչ ժամանակ, որտեղ 117-րդ րոպեին հաղթական գոլը խփեց գանացի հարձակվող Պոլ Այոնգոն՝ ապահովելով «Արարատ-Արմենիայի» հաջորդ փուլի ուղեգիրը։
The post CՕNFERENCE LEAGUE. «Արարատ-Արմենիան» շրջանցեց «Ունիվերսիտատեա Կլուժի» արգելքը first appeared on Proffootball.