ԿԼ․ «Արարատ-Արմենիան» Կամո Հովհաննիսյանի գոլի շնորհիվ պայքարը շարունակում է լրացուցիչ ժամանակում



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալվել է ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժին»։

Հիմնական ժամանակում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

13-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց դաշտի տերերի բոսնիացի հարձակվող Յովո Լուկիչը։

53-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Արարատ-Արմենիայի» պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0:0:

«Ունիվերսիտատեա Կլուժի» արգելքը հաղթահարելու դեպքում՝ «Արարատ-Արմենիան» հաջորդ փուլում կմրցի «Ակտոբե» (Ղազախստան) – «Սպարտա Պրահա» (Չեխիա) զույգի հաղթողի հետ։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment