9 նորեկ ՀՊԼ-ի մեկնարկից առաջ․ Գանձասարը նորեկներ ունի — Armsport.am

«Գանձասարն» ամռան տրանսֆերային պատուհանի ընթացքում համալրել է թիմի կազմը մի շարք նորեկներով։

Թիմին միացել են Արման Խաչատրյանը, Նարեկ Ալավերդյանը, Պետրոս Ավետիսյանը, Տարոն Ոսկանյանը, Պետրոս Մանուկյանը, Լևոն Պետրոսյանը, Պատվական Ավետիսյանը, Նիկիտա Լոբուսովը և Աննան Մենսահը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Գանձասարը» լքել են Տիգրան Ոփանյանը, Վահե Մուրադյանը, Ամին Միզյեդը, Սարգիս Շահինյանը, Աշոտ Քոչարյանը, Գրիգոր Մուրադյանը, Էրիկ Սողոմոնյանը, Գևորգ Մաթևոսյանը, Սուրեն Զաքարյանը, Ալեն Տատինցյանը, Ուսման Ֆայեն, Դավիթ Բարսեղյանը և Էդվին Գյասին։

Հիշեցնենք, որ Fastex Պրեմիեր Լիգայի 2025/2026թթ․ խաղարկության մեկնարկային տուրը վաղն է՝ օգոստոսի 1-ին։ «Գանձասարը» Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում մրցելու է «Արարատի» հետ։ Խաղի մեկնարկը 19։00-ին է։

Leave a Comment