Մեր գործընկեր, հայտնի հետաքննող լրագրող, Newsmedia.am էլ.օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանը ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել.
Խնդրանք ունեմ մեր Հայրենասեր ու Նվիրյալ Առուշ Առուշանյանին
Ուրեմն այսպես ժողովուրդ ջան. համացանցում պատահական աչքովս ընկավ մի Տեսանյութ, որտեղ մի մարդ պտույտ էր տալիս Գորիս քաղաքում՝փորձելով լուրջ դեմքի արտահայտությամբ «մասաներ գրավել»:
Ու ինչու ինձ հետաքրքրեց այդ անձը, քանի որ սույն վսեմաշուքին ուղեկցում էր ամբողջ Սյունիքում, եւ ինչու միայն Սյունիքում ամբողջ ՀՀ-ում սեր ու հարգանք վայելող մեր Առուշ Առուշանյանը : Այդ իսկ պատճառով փորձեցինք մեր հնարավորություններն ու ռեսուրներն օգտագործելով ճշտել՝ով է ՆԱ:
Ում չասենք ուղեկցել, (բայց թասիբից ելնելով) Գորիս քաղաքի հյուրընկալության ավանդույթների համաձայն, պտտվում էր Առուշ Առուշանյանը՝ «սույն տուրիստի դիտորդական առաքելությունը» ապահովելու համար:
Չեք հավատա, բայց մեր հավաստի աղբյուրները մինչ այս պահը համառորեն պնդում են, որ սույն անձը հանդիսանում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը …. Իհարկե մենք դեռ ճշգրտումների փուլում ենք, որպեսզի մերկապարանոց հայտարարություններ չանենք, բայց մեր օպերատիվ աղբյուրները կրկին անգամ հավաստաիացնում են, որ անձը հանդիսանում է մեր երկրի նախագահը:
Խնդրանք ունեմ մեր Հայրենասեր ու Նվիրյալ Առուշ Առուշանյանին. առաջիկա ժամանակներում դադարեցնել մշակույթի տանը նախատեսված բոլոր միջոցառումները,
քանի որ ինձ կասկածելի էին թվում այդ անձի կողմից ցուցաբերված հետաքրքրությունները մշակույթի տան միջոցառումների հաճախականության հետ կապված :
Չենք մոռանում Շուշիի մշակույթի տան աղետը, չենք մոռանում թե ինչ կատարվեց Շուշիի մշակույթի տանը, չենք մոռանում ազգի գլխին թափված սուգն ու վիշտը:
Սույն անձնավորությանը մենք չենք մեղադրում ագենտ լինելու մեջ, սակայն որպես ՀՀ-ի ճակատագրով մտահոգ քաղաքացի, խստագույնս տարակուսած եմ Վահագն Խաչատուրյանի հարցերից