Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում «Snoop Dogg» բառերը «Ջենիֆեր Լոպես» բառերով փոխարինելու որոշումը։
Հիշեցնենք, որ կառավարությունը 2,318 մլրդ դրամ էր հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար:
Համերգը պետք է տեղի ունենար 2023-ի սեպտեմբերի 23-ին «Հրազդան» մարզադաշտում, համերգն այնուհետև տեղափոխվեց 2024 թվականին, որը հետագայում չեղարկվեց։