Ճամբարակի մուտքի հենապատի վերականգնումն ընթացքի մեջ է


 


Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում իրականացվում են կարևոր ենթակառուցվածքային աշխատանքներ՝ վերականգնելու քաղաքի մուտքի մոտ վնասված հենապատը։ 


 


Մարզպետ Կարեն Սարգսյանը շրջել է տեղում և ծանոթացել աշխատանքների ընթացքին։ 


 


ՀՀ կառավարության կողմից իրականացվող հրատապ ծրագրի շրջանակում 2024 թվականի հունիսյան հորդառատ տեղումներից հետո սկսվել են հենապատի վերակառուցման աշխատանքները, որոնք մեկնարկել են 2024-ի հուլիսի կեսերից։


 


 Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ


 


 


 


 


 


 


Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 97 միլիոն 281 հազար դրամ, որը ամբողջությամբ տրամադրվում է պետական բյուջեից։


 


Վերականգնվող հենապատը լինելու է 267 մետր երկարությամբ, կառուցվելու է միաձույլ բետոնից և երեսպատվելու է բազալտե քրքատաշ սալիկներով։


 


 


 


Հենապատի երկայնքով տեղադրվելու է նաև 8 սանտիմետր հաստությամբ սրբատաշ բազալտե քիվ։


 


2025 թվականի հուլիսի 30-ի դրությամբ արդեն իրականացվում են հողային և հիմքերի բետոնացման աշխատանքներ։


 


Շինարարությունը նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։


Leave a Comment